Օմանը մերժել է Իրանի առաջարկը՝ համատեղ գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճարներ, հաղորդում է The New York Post (NYP)-ը՝ հղում անելով տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյայի։
Այս տեղեկատվության համաձայն՝ Մուսկատը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բախումից խուսափելու համար, նույնիսկ մերժել է Հորմուզի նեղուցում անվտանգությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունն ապահովելու համար կամավոր վճարումների գաղափարը։
Օգոստոսի 17-ին Թրամփը դժգոհություն է հայտնել Օմանի գործողություններից և սպառնացել է «ռմբակոծել» սուլթանությունը, եթե այն խոչընդոտի Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության լուծմանը։
Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ բանակցություններում։ Մասնավորապես, Վաշինգտոնի դժգոհությունը առաջացել է նեղուցի մուտքի և ելքի վերաբերյալ երկու երկրների համատեղ վերահսկողության, ինչպես նաև նավատերերից տարանցիկ վճարների գանձման համաձայնագրից։