Միացյալ Նահանգները չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել առևտրային նավերի վրա հարձակումները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Մենք նրանց հետ չենք խոսում և չենք խոսելու, մինչև նրանք չդադարեն առևտրային նավերի վրա կրակել»,- լրագրողներին ասել է Վենսը։
Օգոստոսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկած էր հայտնել Իրանի հետ համաձայնագիր կնքելու նպատակահարմարության վերաբերյալ՝ երկրների միջև բանակցությունների գործնականում սառեցման և Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման ֆոնին։