Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed-ի անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները


Ստոմատոլոգիական կլինիկաներում էլեկտրոնային ՀԴՄ-ների գործարկմանը վերաբերող ընթացիկ հարցերի քննարկման համար նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած առցանց հանդիպմանը մասնակցած ստոմատոլոգիական կլինիկաների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել բարձրացնելու իրենց հուզող հարցերը. դրանց գերակշիռ մասը վերաբերում էր տեխնիկական խնդիրներին: Այս մասին հայտնում է նախարարությունը։


 


Zoom հանդիպմանը մասնակցել են նաև Armed համակարգի ներկայացուցիչները` տեղում պատասխանելով համակարգին վերաբերող խնդիրներին:


 


Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed համակարգի հնարավորինս անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները:

Դիտումների քանակ6

Leave a comment