Հայկական ութ տարեկան կոնյակի վաճառքն արգելվել է Բելառուսում

Բաժանորդագրվել

Արտադրանքը մակնշման մեջ նշված ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսում արգելել են «ՄԱՊ» ընկերության արտադրության «Երևան 2800» հայկական ութ տարեկան կոնյակի վաճառքը։ Արտադրանքը ներառվել է հանրապետության Պետստանդարտի վտանգավոր արտադրանքի ռեեստրում։

Ռեեստրի տվյալներով՝ իրացման արգելքի մասին կարգադրագիրը տրվել է օգոստոսի 26-ին, իսկ սեպտեմբերի 3-ին համապատասխան գրանցումը հայտնվել է ռեեստրում։

Բելառուսի Պետստանդարտը հայտնել է, որ արտադրանքը մակնշման մեջ նշված ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Փորձարկումների ընթացքում պարզվել է նաև, որ ըմպելիքում դաբաղանյութերի խտությունը սահմանված նորմայից ցածր է։ Գերատեսչությունում հանգել են այն եզրակացության, որ ապրանքին հաղորդված են հայտարարված ըմպելիքի արտաքին տեսքն ու առանձին հատկությունները, սակայն այն հնարավոր չէ նույնականացնել որպես համապատասխան արտադրանք։

Ավելի վաղ Բելառուսը արգելել էր նաև Եղվարդի «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերության արտադրության «Հայկական կոնյակ» վեց տարեկան ըմպելիքի իրացումը։

Leave a comment