Բաժանորդագրվել
Հայ – չեչենական հարաբերությունները ակտիվ են հիմնականում մշակութային և հումանիտար ոլորտներում, Sputnik Արմենիայի մեկնաբան Նաիրի Մուրադյանի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանը՝ խոսելով օգոստոսի 24-26-ը Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի ունեցած Միջազգային գիտական կոնֆերանսի մասին։
«Չեչենները բոլոր բարդ իրավիճակներում հայկական էթնոսի ներկայացուցիչների օգնությամբ զգալի հաջողությունների են հասել տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և կադրերի պատրաստման ոլորտներում։ Հայերի օգնությամբ չեչեններն անցել են արդիականացման ընդհանուր ճանապարհ, որի ընթացքում տեղի է ունեցել տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացում», – ասել է Ստեփանյանը։
Նա մի քանի պատմական փաստ է ներկայացրել։
Չեչենական Կիզլյարը քաղաքի վերածելու գործում մեծ ներդրում ուներ պարետը՝ ազգությամբ հայ գեներալ Ալեքսանդր Ախվերդովը։ 1816 թվականին Կիզլյարում բնակվում էր 4 392 հայ, այսինքն՝ քաղաքի բնակչության 60 տոկոսը
1914 թվականի ամռանը հայ ինժեներներ Ա. Մ. Խիտարովը և Ա. Ա. Վարդանովը Գրոզնիում հիմնեցին «Էլեկտրո-Ինժեներ» ընկերակցությունը։ XIX դարի վերջին բազմաթիվ հայ գործարարներ մասնակցեցին Գրոզնիի նավթի արդյունահանման սկզբնական աշխատանքներին։ Պատմական տվյալների համաձայն՝ XX դարի սկզբին Գրոզնին դարձավ Կովկասի կարևորագույն առևտրաարդյունաբերական կենտրոններից մեկը, որը նավթ և նավթամթերք էր մատակարարում ինչպես ռուսական շուկային, այնպես էլ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների։
Ստեփանյանն առաջարկում է Չեչնիայում, ինչպես նաև աշխարհի տարբեր կետերում ակտիվացնել հայկական և չեչենական համայնքների համագործակցությունը։