https://arm.sputniknews.ru/20260903/taq-kakavojvov-u-pvopkvornvov-najelu-qeshishjany-ir-mi-gdal-ser-filmi-masin-106448352.html
Տաք կակաոյով ու «պոպկոռնով» նայելու. Քեշիշյանը` իր «Մի գդալ սեր» ֆիլմի մասին
Տաք կակաոյով ու «պոպկոռնով» նայելու. Քեշիշյանը` իր «Մի գդալ սեր» ֆիլմի մասին
Sputnik Արմենիա
Ֆիլմում խաղում են Անի Խաչիկյանը, Ներսես Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մարջան Ավետիսյանը և այլք։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T20:50+0400
2026-09-03T20:50+0400
2026-09-03T20:51+0400
ֆիլմ
պրեմիերա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106446508_0:141:1500:985_1920x0_80_0_0_94e508eaadc960637393225e55185a1e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Էմոցիոնալ անկեղծություն, երաժշտական հետաքրքիր լուծումներ, ամառային ջերմություն. Կայացավ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերան։ Դրան նախորդեց ասուլիսը, որտեղ ռեժիսորը ներկայացրեց դերասաններին ու մի փոքր փակագծերը բացեց։ Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նշեց, որ դերասանուհի Անի Խաչիկյանի հետ առաջին անգամ է համագործակցում։ Խաչիկյանի հետ աշխատանքը շատ առանձնահատուկ որակեց` ընդգծելով, որ նա ունի յուրահատուկ հմայք ու ջերմություն։ Ներսես Ավետիսյանի մասին խոսելիս էլ Քեշիշյանը նշեց, որ արդեն ավելի քան 10 տարի է իրար հետ աշխատում են տարբեր նախագծերի շուրջ ու ինքը շատ ուրախ է, որ կա նմանատիպ տաղանդավոր մարդ։Ֆիլմի դերասաններից Մարջան Ավետիսյանն էլ պնդեց` շատ դերերի առաջարկներ կարող է մերժել, բայց Հրաչ Քեշիշյանին` երբեք։ Նազենի Հովհաննիսյանն առհասարակ չի էլ հարցրել, թե ինչ ֆիլմի մասին է խոսքը, միայն խնդրել է ռեժիսորից, որպեսզի իր օգնականից պարզի, թե գրաֆիկում երբ ազատ ժամեր և օրեր ունի։ Նույնկերպ ռեժիսորին իրենց վստահությունն են հայտնել դերասաններ Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արսեն Գրիգորյանը, Լևոն Հարությունյանը և այլք։Ֆիլմում հնչելու է Հայկոյի երաժշտությունը, Արսեն Գրիգորյանի երգերից մեկը, իսկ հիմնական սաունդթրեքը «Ռեինկարնացիա» խմբի «Մի գդալ սեր» երգն է։ Ֆիլմի նկարահանումները սկսվել էին 2025 թվականի սեպտեմբերի 9-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106446508_0:0:1500:1125_1920x0_80_0_0_4aaef63d384fb016d9bbbd386cdda8f3.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիլմ, պրեմիերա
20:50 03.09.2026 (Թարմացված է: 20:51 03.09.2026)
Բաժանորդագրվել
Ֆիլմում խաղում են Անի Խաչիկյանը, Ներսես Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մարջան Ավետիսյանը և այլք։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Էմոցիոնալ անկեղծություն, երաժշտական հետաքրքիր լուծումներ, ամառային ջերմություն. Կայացավ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերան։
Դրան նախորդեց ասուլիսը, որտեղ ռեժիսորը ներկայացրեց դերասաններին ու մի փոքր փակագծերը բացեց։
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նշեց, որ դերասանուհի Անի Խաչիկյանի հետ առաջին անգամ է համագործակցում։ Խաչիկյանի հետ աշխատանքը շատ առանձնահատուկ որակեց` ընդգծելով, որ նա ունի յուրահատուկ հմայք ու ջերմություն։
Ներսես Ավետիսյանի մասին խոսելիս էլ Քեշիշյանը նշեց, որ արդեն ավելի քան 10 տարի է իրար հետ աշխատում են տարբեր նախագծերի շուրջ ու ինքը շատ ուրախ է, որ կա նմանատիպ տաղանդավոր մարդ։
«Ներսեսը «Вишенька на торте», այն քաղցր համն է, որ դրվել է գեղեցիկ տորթին»,– ասաց ռեժիսորը։
Ֆիլմի դերասաններից Մարջան Ավետիսյանն էլ պնդեց` շատ դերերի առաջարկներ կարող է մերժել, բայց Հրաչ Քեշիշյանին` երբեք։ Նազենի Հովհաննիսյանն առհասարակ չի էլ հարցրել, թե ինչ ֆիլմի մասին է խոսքը, միայն խնդրել է ռեժիսորից, որպեսզի իր օգնականից պարզի, թե գրաֆիկում երբ ազատ ժամեր և օրեր ունի։ Նույնկերպ ռեժիսորին իրենց վստահությունն են հայտնել դերասաններ Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արսեն Գրիգորյանը, Լևոն Հարությունյանը և այլք։
«Ինձ և կարծում եմ բոլոր ռեժիսորների համար շատ կարևոր է դերասանների կողմից այդ անվերապահ վստահությունը։ Հաճելի է, երբ դերասանին նույնիսկ չես էլ հասցնում բովանդակությունը ներկայացնել, ու իրենք արդեն համաձայն են նկարահանվել քո ֆիլմում ու մտահղացումդ իրականություն դարձնել։ «Մի գդալ սերը» ամառային, տաք ու հավես ֆիլմ է, այս եղանակին էլ կարելի է դիտել տաք կակաոյով ու «պոպկոռնո»վ»,– ասաց Քեշիշյանը։
Ֆիլմում հնչելու է Հայկոյի երաժշտությունը, Արսեն Գրիգորյանի երգերից մեկը, իսկ հիմնական սաունդթրեքը «Ռեինկարնացիա» խմբի «Մի գդալ սեր» երգն է։
Ֆիլմի նկարահանումները սկսվել էին 2025 թվականի սեպտեմբերի 9-ից։