Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ոնց պետք է ապրի, ում ինչը վերցնել-չվերցնել․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Այս ամենը տեղավորվում է բռնապետական համակարգ կերտելու, ավելի խորացնելու՝ իր գործելաոճի մեջ։ Այսինքն՝ դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ոնց պետք է ապրի, ում ինչը վերցնել-չվերցնել։ Ի վերջո` օրենք են ընդունել գույքի բռնագանձման հետ կապված, այդ գործերով կա դատական գործընթաց։ Դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը։ Ի՞նչ է նշանակում՝ երկրի առաջին դեմքը կանգնում, ասում է՝ ով ոնց պետք է ապրի։ Այնքան ակնհայտ է այս ամենի՝ ոչ իրավական, բռնապետական դրսևորումները»,- Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Լևոն Քոչարյանը հայտնեց, որ օգոստոսի 31-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է տեսակցել նրան․ «Հայրս խցում միայնակ է։ Միայն մերձավոր ազգականներին է թույլատրվում տեսակցել հայրիկիս, եղբորս մասով՝ միայն կինը և երեխաները․ ես չեմ կարողանում եղբորս տեսակցել»։

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment