Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

https://arm.sputniknews.ru/20260903/gagik-tsarukjani-khapanman-mijvoci-veraberjal-vorvoshumy-khraparakvi-vaghy—106447665.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106428860_191:0:1151:720_1920x0_80_0_0_020176547386d7cbf23c45d0f8900694.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ ծառուկյան, էմին խաչատրյան, դատ, կալանք

գագիկ ծառուկյան, էմին խաչատրյան, դատ, կալանք

Բաժանորդագրվել

Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննվեց մոտ 6 ժամ։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին։ Այս մասին դատական նիստից հետո հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ծառուկյանի խափանման միջոց կալանքի երկարաձգման մասին հարցը քննվում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

«Կոնկրետ ժամ դեռ նախանշված չէ, դատարանից մեզ կհայտնեն այդ մասին։ Մենք բազմաթիվ ապացույցներ ներկայացրինք, որոնք հերքում են և՛ հիմնավոր կասկածները, և՛ Ծառուկյանին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։ Եթե մենք հիմա խոսեինք իրավական գործընթացների մասին, ապա Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվեր, բայց հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, ապա պետք է միայն հույս ունենանք, որ դատավորը վեր կգտնվի այս ամենից ու պատշաճ կգնահատի մեր ներկայացրած ծանրակշիռ ապացույցները»,– ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծեց` գործով տուժողները պետք է լինեին մեղադրյալ, իսկ Գագիկ Ծառուկյանը` տուժող։ Փաստաբանը պնդեց` տուժող համարվող անձինք նախազգուշացված լինելու պայմաններում սուտ ցուցմունքներ են տվել։ Խաչատրյանը նշեց, որ այս պահին սրանից ավելին չի կարող ասել։

Նիստի ընթացքում Ծառուկյանն էլ իր դիրքորոշումն է վերահաստատել, որ տեղի ունեցողը ժամանակավոր բնույթ է կրում, ինքն էլ մեղադրյալ չի կարող լինել։

Ինչ վերաբերում է գործարարի առողջական վիճակին, ապա Էմին Խաչատրյանը շեշտեց, որ այն բավարար է, իսկ տրամադրվածությունը մարտական է։

Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը քննվեց մոտ 6 ժամ։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։

Leave a comment