Վահագն Խաչատուրյանը և սենատոր Միլոշ Վիստերչիլն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին


Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի Սենատում հանդիպել է Սենատի նախագահ Միլոշ Վիստերչիլի հետ, որին մասնակցել են նաև երեք փոխնախագահները։


 


Պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով, որի ընթացքում Սենատի նախագահը, ողջունելով Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Չեխիա, շնորհակալություն է հայտնել Սենատ այցելելու և հանդիպման հնարավորության համար։


 


Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղություններին, շեշտվել է խորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը, Ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։


 


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանի հայեցակարգային մոտեցումն ու արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքը՝ խաղաղ գոյակցության, տարածաշրջանային համագործակցության զարգացման, հարևանների և տարածաշրջանի բոլոր երկրների հետ հակադրության բացառման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման մեջ է։

Դիտումների քանակ3

Leave a comment