Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.09.2026 | 18:02

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում տեղի ունեցող վերջին իրավաքաղաքական զարգացումներին, իր հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին, ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվող կալանքներին և իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը:

Անդրադառնալով դատարաններից ունեցած սպասելիքներին՝ Լևոն Քոչարյանը նշեց, որ դատավորներն ու դատական համակարգն այսօր գտնվում են ուղիղ հրահանգների և սպառնալիքների տակ։ Ըստ նրա՝ քաղաքական երանգ ունեցող գործերով արդարադատության հույսեր չկան, սակայն դա չի նշանակում, որ պետք չէ պայքարել ու բարձրաձայնել խնդիրների մասին։

Լևոն Քոչարյանը հայտնեց, որ օգոստոսի 31-ին՝ հոր ծննդյան օրը, տեսակցել է նրան: Նախկին նախագահը մոտ 20 օր առաջ սրտի վիրահատություն էր տարել, որից հետո մեկ ամիս պետք է գտնվեր բժշկական հսկողության տակ, սակայն այդ ռեժիմը խախտվել է, ինչի պատճառով որոշակի խնդիրներ են առաջացել։

Պատգամավորը նաև մանրամասնել է, որ հայրն այժմ գտնվում է մենախցում, և տեսակցությունները թույլատրված են միայն մերձավոր ազգականներին: Ավելին, իր եղբոր (Սեդրակ Քոչարյանի) պարագայում տեսակցության իրավունք ունեն միայն կինն ու երեխաները, ինչի պատճառով ինքը չի կարողանում այցելել հարազատ եղբորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment