https://arm.sputniknews.ru/20260903/hajtni-e-inchic-ein-tunavvorvel-fransiaji-despanatan-yndunelutjan-hjurery-106445155.html
Հայտնի է՝ ինչից էին թունավորվել Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության հյուրերը
Հայտնի է՝ ինչից էին թունավորվել Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության հյուրերը
Sputnik Արմենիա
Հայտնաբերված խախտումներից հետո ստուգումներ են իրականացվել նաև արտադրողների մոտ։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T18:53+0400
2026-09-03T18:53+0400
2026-09-03T18:53+0400
թունավորում
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106444084_0:141:1500:985_1920x0_80_0_0_16a1b5f176cb01385211eed58186cb29.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Աղիքային ցուպիկ, ախտածին սալմոնելաներ, անաէրոբ մանրէներ․ հայտնի են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհանոցից նմուշառված մի շարք սննդատեսակների լաբորատոր փորձաքննության արդյունքները։ Հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Շուրջ մեկ ամիս առաջ ՍԱՏՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ստուգումներ է իրականացնելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որն ապահովել էր Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրասիրությունը։ Դրանից հետո մի շարք քաղաքացիներ բուժօգնության էին դիմել աղիքային վարակի ախտանշաններով։Մասնավորապես, «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի հավի ֆիլեում հայտնաբերվել են «ախտածին սալմոնելաներ», իսկ «Ֆուդ ռեփաբլիք»-ի սաղմոնի ծխեցված ֆիլեում՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։Խմբաքանակները ոչնչացվել են։Բացի այդ, խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց, լոշիկ, հաճարի ալյուր և պարմայի հաց` առանց պիտանիության ժամկետի:Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հիմնվելով լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա՝ ստուգումներ են իրականացվել նաև «Արաքս թռչնաֆաբրիկա»-ում և «Ֆուդ ռեփաբլիք»-ում։ Կատարվել են նմուշառումներ և լաբորատոր փորձաքննություն արդյունքում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106444084_0:0:1500:1125_1920x0_80_0_0_0cbec5382620010b1613b096c891ad8f.jpg.webp
թունավորում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
թունավորում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Հայտնաբերված խախտումներից հետո ստուգումներ են իրականացվել նաև արտադրողների մոտ։
Մասնավորապես, «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի հավի ֆիլեում հայտնաբերվել են «ախտածին սալմոնելաներ», իսկ «Ֆուդ ռեփաբլիք»-ի սաղմոնի ծխեցված ֆիլեում՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։
Խմբաքանակները ոչնչացվել են։
Բացի այդ, խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց, լոշիկ, հաճարի ալյուր և պարմայի հաց` առանց պիտանիության ժամկետի:
Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հիմնվելով լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա՝ ստուգումներ են իրականացվել նաև «Արաքս թռչնաֆաբրիկա»-ում և «Ֆուդ ռեփաբլիք»-ում։ Կատարվել են նմուշառումներ և լաբորատոր փորձաքննություն արդյունքում անհամապատասխանություններ չեն արձանագրվել: