Ուկրաինան արագացնում է արագընթաց անօդաչու թռչող սարքերի մշակումը. Զելենսկի


Ուկրաինան արագացնում է արագընթաց անօդաչու թռչող սարքերի մշակումը՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ Ուկրաինայում արդեն կան արտադրողներ, որոնք կարող են կատարել այդ խնդիրը, իսկ նոր զենքի նախատիպերը մշակված են: Այժմ աշխատանքները շարունակվում են դրանց արդյունավետությունը անհրաժեշտ մակարդակի հասցնելու ուղղությամբ։


Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ իշխանությունը հստակ ժամկետներ և առաջադրանքներ է սահմանել մասնավոր բիզնեսը ՀՕՊ համակարգերի առանձին տեսակների արտադրության, մատակարարման և կարգավորման մեջ ներգրավելու համար:


Նրա խոսքով՝ վերջնական նպատակն է ապահովել բավարար քանակությամբ արագընթաց անօդաչու թռչող սարքեր և էժան հրթիռներ՝ Ռուսաստանի կողմից հարձակման արագընթաց միջոցների արտադրության ավելացման ֆոնին:


«Մեր հետախուզությունը հստակ տեղեկություններ ունի հակառակորդի ծրագրերի մասին, և մեր ռեսուրսներն ուղղված են այդ սպառնալիքին հստակ պատասխան տալուն։ Գործելու ենք նաև անհամաչափ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Դիտումների քանակ1

Leave a comment