https://arm.sputniknews.ru/20260903/rd-zun-sev-tsvovum-harvatsel-e-ukrainakan-2-navi-pn-106445428.html
ՌԴ ԶՈւ–ն Սև ծովում հարվածել է ուկրաինական 2 նավի. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն Սև ծովում հարվածել է ուկրաինական 2 նավի. ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական զորքերը շարունակում են խմբակային հարվածներ հասցնել Ուկրաինայի լոգիստիկայի օբյեկտներին և նավերին։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T18:55+0400
2026-09-03T18:55+0400
2026-09-03T18:55+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
սև ծով
նավ
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671165_0:110:3139:1876_1920x0_80_0_0_da28b61b86b046e260e0ad91359f62dd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցրել Սև ծովի ավազանում լողացող երկու նավի, որոնք ներգրավված էին Ուկրաինայի զինված ուժերի շահերից բխող փոխադրումներում։Ինչպես հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունում, հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են սպառազինություն և ռազմամթերք տեղափոխող բեռնատար նավը, ինչպես նաև ռազմատեխնիկական գույքով բեռնված կոնտեյներատար նավը։ՌԴ пաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ռուսական զորքերը շարունակում են խմբակային հարվածներ հասցնել Ուկրաինայի լոգիստիկայի օբյեկտներին և նավերին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
սև ծով
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671165_215:0:2946:2048_1920x0_80_0_0_b50393ac8fc2f0646b18042477f4bbdf.jpg.webp
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, սև ծով, նավ, ռուսաստան, ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, սև ծով, նավ, ռուսաստան, ուկրաինա
Ռուսական զորքերը շարունակում են խմբակային հարվածներ հասցնել Ուկրաինայի լոգիստիկայի օբյեկտներին և նավերին։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցրել Սև ծովի ավազանում լողացող երկու նավի, որոնք ներգրավված էին Ուկրաինայի զինված ուժերի շահերից բխող փոխադրումներում։
Ինչպես հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունում, հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են սպառազինություն և ռազմամթերք տեղափոխող բեռնատար նավը, ինչպես նաև ռազմատեխնիկական գույքով բեռնված կոնտեյներատար նավը։
ՌԴ пաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ռուսական զորքերը շարունակում են խմբակային հարվածներ հասցնել Ուկրաինայի լոգիստիկայի օբյեկտներին և նավերին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։