«Մեր դաստիարակությունը թույլ չի տալիս Փաշինյանին իր բառապաշարով արձագանքել». Իվետա Տոնոյան

«Ազգային կապիտալի՝ շուկայից դուրս մղումն այս իշխանությունների համար ունի հստակ նշանակություն և դա արվում է ադրբեջանական և թուրքական կապիտալը ՀՀ բերելու, ներդրումային միջավայրը ադրբեջանական ու թուրքական ներդրողների համար ազատելու համար»,-Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի «Կենտրոն» հեռուստաընկերությունում հյուրընկալվելու առիթով էլ ասաց․ «Այդ հարցազրույցի մասին տեղեկացել եմ անոնսից։ Ընդհանրապես երբևէ որևէ առնչություն Գագիկ Ծառուկյանը կամ Իվետա Տոնոյանը՝ որպես մամուլի խոսնակ հյուրերի ընտրության հարցում չեն ունեցել»։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ԲՀԿ խոսնակն ասաց․ «Երբևէ կասկածի տակ չեմ դրել Նիկոլ Փաշինյանի պերճախոսությունը և վերնագրային արտահայտություններ անելու ունակությունը։ Դա գնահատում եմ, բայց եթե մենք մեզ թույլ չենք տալիս նույն բառապաշարով արձագանքել, ապա դա չի նշանակում, որ մենք չենք կարող։ Եթե դա չենք անում, ուրեմն մեր դաստիարակությունը և մեր անցած ճանապարհը մեզ դա թույլ չի տալիս»։

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment