Region Monitor. Վրաստանի գլխավոր դատախազությունը հանձնարարել է հարցաքննել այն անձանց, որոնք հրապարակայնորեն կասկածի տակ են դրել իրավապաշտպան Լազարե Ջորբենաձեի մահվան պաշտոնական վարկածը։ Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն:
Քննությունը պնդում է, որ Ջորբենաձեի ինքնասպանության փաստը հաստատվում է նրա ընտանիքի անդամների և կնոջ ցուցմունքներով։ Միաժամանակ, հասարակական մեծ արձագանքի պատճառով հարցաքննության են հրավիրվելու նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ և փորձագետներ, որոնք հրապարակայնորեն հարցեր են բարձրացրել նրա մահվան հանգամանքների վերաբերյալ։
Ղարիբաշվիլին, որը ներկայումս պատիժ է կրում կոռուպցիոն գործով, Ջորբենաձեի մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածները հայտնել էր բանտից հրապարակած նամակում։ Նա իրավապաշտպանի մահը կապել էր վերջինիս՝ «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցի հետ։
Հարցազրույցում Ջորբենաձեն պնդել էր, թե 2025 թվականին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի հետ գաղտնի համաձայնագիր է ստորագրել և Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի հատված փոխանցել Ադրբեջանին։ Նա նաև հայտարարել էր, որ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ընթացքում Ղարիբաշվիլիին առաջարկվել է 250 միլիոն դոլար՝ վրացական տարածքի փոխանցման դիմաց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: