Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09։51-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:


ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:


Փրկարարները մաքրել են թափված քարերը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Դիտումների քանակ15

Leave a comment