«Թուրքիայի ու Ադրբեջանի խաղաղության մոդելն այն է, որտեղ մենք չկանք»․ Արման Աբովյան

«Ես և իմ գործընկերները ստացել ենք զանգեր մեր հայրենակիցներից, որ իրենք էլ են ցանկություն հայտնում մտնել այդ կոմիտեի մեջ։ Թույլ տվեք ընդգծել պարոն Ծառուկյանի դիրքորոշումը կոմիտեի հանդեպ․ նա կարևորում է, որ կոմիտեն զբաղվի ոչ միայն իր, այլև բոլոր այն մարդկանց հարցերով, որոնք այս կամ այն առումով ենթարկվում են քաղաքական հետապնդումների, կամ որոնց հանդեպ անարդարություն է տեղի ունենում»,- Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեի գործունեությանը։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ռուսական ռազմաբազան կենսական նշանակություն չունի ՀՀ համար, Արման Աբովյանն ասաց․ «Ցավով եմ արձանագրում, որ Բիշքեկում տեղի ունեցած հանդիպումը ոչ մի հարց չլուծեց։ Բայց մի կարևոր հանգամանք կա․ երկխոսությունն ավարտված չէ։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ երկխոսությունը Մոսկվայում է տեղի ունենալու, քանզի կա Պուտին-Փաշինյան պայմանավորվածություն, որ փորձեն ամբողջ հարաբերությունների փաթեթը նայել։ Այս իշխանությունը թե′ ներքին, թե′ արտաքին քաղաքականության մեջ կառավարվում է այլ կենտրոններից, նույնը ռազմաբազայի հետ կապված։ Պատրանք է ստեղծվում՝ իբր խաղաղություն կա, բայց չկա խաղաղություն, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի խաղաղության մոդելն այն է, որտեղ մենք չկանք, կամ կանք արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո»։

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment