Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 11-13-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում մասնակցելու է լրագրողների Եվրոպայի երկրորդ առաջնությանը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Հայաստանի լրագրողների թիմը Եվրոպայի գործող չեմպիոնն է։
Առաջնությանը մասնակցելու է լրագրողական 11 թիմ՝ Հայաստանից, Լիտվայից, Բելառուսից, Լատվիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Հունաստանից, Կիպրոսից, Ավստրիայից և Ռումինիայից։
Մրցաշարի առաջին օրը նախատեսվում են խմբային փուլի հանդիպումները։ Երկրորդ օրը լավագույն արդյունքներ գրանցած թիմերը պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆ համակարգով։
Ֆուտբոլային առաջնությունը կազմակերպել են Լիտվայի ժուռնալիստների միությունը, Լիտվայի մարզական լրագրողների ասոցիացիան և Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան։