ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումն ու հետագա զարգացումը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։