https://arm.sputniknews.ru/20260903/hancavvor-khumby-59-qaghaqacuc-bjjajin-havelvatsnervov-hapshtakel-e-aveli-qan-1-mlrd-dram-106433176.html
Հանցավոր խումբը 59 քաղաքացուց բջջային հավելվածներով հափշտակել է ավելի քան 1 մլրդ դրամ
Հանցավոր խումբը 59 քաղաքացուց բջջային հավելվածներով հափշտակել է ավելի քան 1 մլրդ դրամ
Sputnik Արմենիա
Նրանք «WhatsApp» և «Viber» բջջային հավելվածներում հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ՝ դրանց միջոցով… 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T15:40+0400
2026-09-03T15:40+0400
2026-09-03T15:40+0400
հհ գլխավոր դատախազություն
խարդախություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106429521_0:0:1366:768_1920x0_80_0_0_4436c0d10984a513dbee65c56e754ed0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. 59 քաղաքացուց խարդախությամբ 1 մլրդ 73 մլն 486 հազար դրամ հափշտակած 4 անձանց գործ ուղարկվել է դատարան, իսկ մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Դատախազությունը պարզել է, որ խարդախություն կատարած այդ անձինք նաև փորձել են 19 քաղաքացիներից 38 մլն 879 հազար դրամ հափշտակել։ Քննչական կոմիտեում պարզել են, որ օտարերկրյա քաղաքացիներ Մ.Շ.-ն, Մ.Մ.-ն, Ա.Պ.-ն, ոմն «Մաքս»-ը և քննությամբ չպարզված այլ անձինք ստեղծել են հանցավոր կազմակերպություն ու մասնակցել են դրա գործունեությանը 2025 թ. սեպտեմբերի 26-ից մինչև 2026 թ. ապրիլի 21-ը։Նրանք «WhatsApp» և «Viber» բջջային հավելվածներում հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ։Ըստ մեղադրանքի նյութերի` նրանք ներկայացել են որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ տարբեր անուններով, այդ թվում՝ «Դավիթ Աշոտի Օգանեսյան», «կապիտան Վազգեն Հարությունյան», «Գուրգեն Լևոնի Սիմոնյան», «Վահան Սեյրանի Պողոսյան» և «Արման Տիգրանի Սարգսյան», զանգահարել են քաղաքացիներին, հոգեբանական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, ֆինանսական միջոցների վերաբերյալ ենթադրյալ խնդիրների մասին ձևավորել վախի և տագնապի մթնոլորտ, պահանջել պահպանել գաղտնիություն և հետևել իբրև ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցի ցուցումներին։Այնուհետև, նրանցից մեկը ներկայացել է որպես ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից՝ «Դավիթ Նիկոյան»։ Հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են նաև որպես ՀՀ ԿԲ աշխատակիցներ և քաղաքացիներին համոզել, որ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրենց բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները փոխանցել այլ՝ իբրև «անվտանգ» հաշիվների։Հանցավոր կազմակերպության անդամներից Մ.Մ.–ի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Քրեական վարույթից առանձնացված մասը՝ Մ.Շ.-ի. Ա.Պ.-ի, Հ.Բ.-ի և Ռ.Ս.-ի վերաբերյա, հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106429521_13:0:1037:768_1920x0_80_0_0_478b1c5e720876b6285e510eec573713.jpg.webp
հհ գլխավոր դատախազություն, խարդախություն
հհ գլխավոր դատախազություն, խարդախություն
Նրանք «WhatsApp» և «Viber» բջջային հավելվածներում հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ՝ դրանց միջոցով գումարներ հափշտակելու նպատակով։
Դատախազությունը պարզել է, որ խարդախություն կատարած այդ անձինք նաև փորձել են 19 քաղաքացիներից 38 մլն 879 հազար դրամ հափշտակել։
Քննչական կոմիտեում պարզել են, որ օտարերկրյա քաղաքացիներ Մ.Շ.-ն, Մ.Մ.-ն, Ա.Պ.-ն, ոմն «Մաքս»-ը և քննությամբ չպարզված այլ անձինք ստեղծել են հանցավոր կազմակերպություն ու մասնակցել են դրա գործունեությանը 2025 թ. սեպտեմբերի 26-ից մինչև 2026 թ. ապրիլի 21-ը։
Նրանք «WhatsApp» և «Viber» բջջային հավելվածներում հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ։
«Այդ օգտահաշիվներից տվյալ անձանց ծանոթներին ուղարկվել են հաղորդագրություններ այն մասին, որ իրենց ծանոթը խնդիրներ ունի պետական տարբեր մարմինների հետ, և դրա համար իրենց հետ կապ կհաստատի ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ մեղադրանքի նյութերի` նրանք ներկայացել են որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ տարբեր անուններով, այդ թվում՝ «Դավիթ Աշոտի Օգանեսյան», «կապիտան Վազգեն Հարությունյան», «Գուրգեն Լևոնի Սիմոնյան», «Վահան Սեյրանի Պողոսյան» և «Արման Տիգրանի Սարգսյան», զանգահարել են քաղաքացիներին, հոգեբանական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, ֆինանսական միջոցների վերաբերյալ ենթադրյալ խնդիրների մասին ձևավորել վախի և տագնապի մթնոլորտ, պահանջել պահպանել գաղտնիություն և հետևել իբրև ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցի ցուցումներին։
Այնուհետև, նրանցից մեկը ներկայացել է որպես ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից՝ «Դավիթ Նիկոյան»։ Հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են նաև որպես ՀՀ ԿԲ աշխատակիցներ և քաղաքացիներին համոզել, որ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրենց բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները փոխանցել այլ՝ իբրև «անվտանգ» հաշիվների։
Հանցավոր կազմակերպության անդամներից Մ.Մ.–ի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Քրեական վարույթից առանձնացված մասը՝ Մ.Շ.-ի. Ա.Պ.-ի, Հ.Բ.-ի և Ռ.Ս.-ի վերաբերյա, հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան: