Ադրբեջանի հետ Սահմանադրության հարց չենք քննարկել. դա մեր օրակարգի մեջ չի մտնում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.09.2026 | 15:06

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը գործնականում պատրաստ է և հանրությանը կներկայացվի մինչև տարեվերջ կամ առաջիկա ամիսներին։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գործնականում տեքստը պատրաստ է, պետք է ուղղակի մի վերջին քննարկում անել և հրապարակել»,- նշեց գործադիրի ղեկավարը։

Անդրադառնալով Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած շփմանը և այն հարցին, թե արդյոք քննարկվել է ՀՀ Սահմանադրության փոփոխության թեման՝ Փաշինյանն ընդգծեց, որ Սահմանադրության հարցը երկկողմ օրակարգի մաս չի կազմում։

«Մենք արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգը և հարցը չենք քննարկում։ Ընդհակառակը՝ մեր ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրներ ընդդիմության խոսույթը չվերցնեն և չօգտագործեն, որովհետև դա բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրն է և չի բխում գործընկերային տրամաբանությունից»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Ալիևի հետ քննարկել են երկկողմ օրակարգի գործնականում բոլոր հարցերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment