Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

https://arm.sputniknews.ru/20260903/du-vov-es-vor-vorvoshes-vov-inchpes-petq-e-apri-levvon-qvocharjany-nikvol-pashinjanin-106431497.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106430625_218:0:1658:1080_1920x0_80_0_0_27fd89703323f247413578ae48ab136e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան, նիկոլ փաշինյան, видео

ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան, նիկոլ փաշինյան, видео

Բաժանորդագրվել

Քոչարյանը պնդում է՝ տեղի ունեցող գործընթացները բնավ էլ ապօրինի գույքի մասին չեն. փորձում են չեզոքացնել բոլոր այն օջախները, որոնք կարող են իրենց շուրջն ընդդիմադիր ուժ ձևավորել։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե ով և ինչպես պետք է ապրի կամ ումից ինչ գույք խլվի։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (որտեղ ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը- խմբ․) բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Այս ամեն ինչը տեղավորվում է բռնապետական համակարգ կերտելու, խորացնելու գործելաոճի մեջ․․․ Ի վերջո, օրենք է ընդունվել գույքի բռնագանձման հետ կապված, էդ գործերով կա դատական պրոցես, դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը։ Ի՞նչ է նշանակում՝ երկրի առաջին դեմքը կանգնում, ասում է՝ ով ոնց պետք է ապրի»,- ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Ծառուկյանը, Քոչարյանը և մյուսները պետք է թոշակի հույսով ապրեն։

Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ 500 հազար ընտրող էլ ընդդիմությանն է ձայն տվել և ակնկալիքներ ունի, թե Փաշինյանի նկատմամբ պետք է որոշակի գործողություններ լինեն։

«Մեզ ընտրող ժողովուրդն էլ ակնկալիք ունի, որ իրան պետք է բռնենք, չգիտեմ ինչ անենք, հիմա արդյոք մենք դա պե՞տք է անենք և բացատրենք նրանով, թե ժողովուրդը մեզանից դա է ուզում»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով Փաշինյանի խոսքերին, թե ժողովուրդն է իրենից նախկին իշխանությունների ներկայացուցիչների ունեզրկումը պահանջում։

Քոչարյանը պնդում է՝ տեղի ունեցող գործընթացները բնավ էլ ապօրինի գույքի մասին չեն, Փաշինյանը փորձում է չեզոքացնել բոլոր այն օջախները, որոնք կարող են իրենց շուրջն ընդդիմադիր ուժ ձևավորել։ Իսկ փաթեթավորումն իրականացվում է ժողովրդի մի մասին հաճոյանալու համար, որին դուր է գալիս մեկից մի բան վերցնելու, մյուսին տալու խոսույթը։

Leave a comment