ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ նրա պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով հաջողություն հետագա գործունեության ընթացքում։

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ առաքելության ներդրումը Հայաստանի սահմանային հատվածներում կայունության ապահովման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵՄ միջև շարունակաբար խորացող հարաբերություների վերաբերյալ՝ ընդգծելով նախորդ տարի ստորագրված ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կարևորությունը:

Leave a comment