Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրենք մեծ փորձ ունեն, ուրախ կլինենք, որ այդ հարցում մեզ աջակցեն»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե պետք է դուրս գալ «վա՜յ, եթե ռուսական է՝ չենք ուզում, կամ՝ եթե ռուսական է՝ դա ենք ուզում» ընկալումից։

«Պետք է այն առաջարկը, որն ամենալավն է Հայաստանի համար»,- ընդգծեց Փաշինյանը։

Leave a comment