Մոսկվայի և Թրամփի վարչակազմի միջև ռազմավարական երկխոսությունը վաղուց հասունացել է․ Լավրով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում «Կառավարական ժամ»-ին հայտարարել է, որ Մոսկվայի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև ռազմավարական երկխոսությունը վաղուց հասունացել է։

Նա նշել է, որ նման բանակցություններ դեռևս չեն սկսվել։
Դիվանագետը ընդգծել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կմնա անփոփոխ՝ անկախ արտաքին ճնշումներից։ 

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կձեռնարկի համապատասխան ռազմատեխնիկական միջոցներ Գրենլանդիայի ռազմականացման և այնտեղ Ռուսաստանի դեմ ուղղված ռազմական կարողությունների ստեղծման դեպքում։

Նախարարը նաև նշել է, որ կղզու ապագայի հարցը Ռուսաստանին չի վերաբերում։

Leave a comment