«Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին»․ Նիկոլ Փաշինյան

«Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին։ Նախընտրական շրջանում ես խոսել են նաև անկլավների մասին․ որևէ նորություն դրանում չկա»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Տիգրանաշեն այցելե՞լ է, ասե՞լ է տեղի բնակիչներին, որ իրենց տները հանձնելու է Ադրբեջանին։

«Մենք ասել ենք, որ ՀՀ տարածքը 29 743 կմ է, երբևէ Քյարքին և մյուս անկլավները այդ հաշվարկի մեջ չեն եղել։ Փոխարենը այդ հաշվարկի մեջ եղել է և կա Արծվաշենը։ Արծվաշենում էլ է մարդ ապրում, և ի՞նչ Արծվաշենը ՀՀ տարածք չի՞։ Ամեն դեպքում այս մասով չկա որևէ պայմանավորվածություն»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս մասով ամենակարեւոր նրբությունը «այս հարցի շուրջ նյարդի զրոյացում»-ն է․ «Նաև արտաքին աշխարհում պարզ կլինի, որ այս հարցի շուրջ նյարդ չկա, այս հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով»։

Պնդեց՝ ինքը ոչ թե ՀՀ շահերի դեմ է խոսում, այլ գործում է ՀՀ շահերին համապատասխան․ «Ես խնդիրը մասամբ համարում եմ լուծված, քանի որ չգիտեմ` ինչպես լրագրողներն ու ընդդիմությունը, բայց ՀՀ հանրությունն իմ ուղերձը ընդունել է, և ՀՀ-ում այդ հարցի շուրջ նյարդ չկա այլևս»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment