Գուտերեշը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջեվ վերսկսված հարվածների կապակցությամբ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ հարվածների կապակցությամբ:


Նա մտահոգություն է հայտնել նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ։


«Գլխավոր քարտուղարը դատապարտում է խաղաղ բնակիչների դեմ ուղղված բոլոր հարձակումները։ Նա հիշեցնում է, որ բոլոր կողմերը պարտավոր են հարգել միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները, այդ թվում՝ տարբերակման, համաչափության և նախազգուշական միջոցների կիրառման սկզբունքները»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Դիտումների քանակ5

Leave a comment