Ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ անդամ երկրները հավատարմության երդում են տվել, կողմնորոշվելու ժամկետը դրված է. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ անդամակցության մասին օրինագիծը մշակվել ու ԱԺ վավերացմանն է ներկայացվել քաղաքացիական հասարակության նախաձեռնած ստորագրահավաքից հետո, ինչի արդյուքնում հանրաքվեի անհրաժեշտությունը այդ փուլում բացառվել է:
Հաջորդիվ վարչապետը նշեց, որ հանրաքվե կարող է լինել միայն այն պարագայում, երբ ԵՄ անդամակցության գործընթացներ սկսվեն, որն էլ կարգավրովում է ՀՀ Սահմանադրությունով, որտեղ հստակորեն սհամանված է, որ վերազգային կառույցներին անդամագրվելու դեպքում անհրաժեշտ է հանրաքվե կազմակերպել: Փաշինյանը ընդգծեց, որ իր կառավարությունը հանրաքվեի կդիմի, երբ որ ԵՄ անդամակցության շուրջ հարցը բավարար հասունացած լինի:
Աբդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությանը վարաչապետը ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հավատարմության երդում են տվել, որ ամբողջ իրենց գոյության ընթացքում լինելու են ԵԱՏՄ անդամ: Այո, կողմնորոշվելու ժամկետը դրված է՝ 6 ամիս առաջ պետք է տեղյակ պահել, մենք ասել ենք, որ գնում ենք այդ տրամաբանությամբ և ելնում ենք այդ իրողությունից: Մենք հետևողական աշխատում ենք ՌԴ գործընկերների հետ այս դիրքորոշումն ավելի ընդունելի դարձնելու ուղղությամբ»: