Ռուսական փոքր ԱԷԿ–ները աշխարհում նմանը չունեն. Պուտին

https://arm.sputniknews.ru/20260903/rusakan-pvoqr-aeknery-ashkharhum-nmany-chunen-putin-106423521.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106413531_0:0:2732:2048_1920x0_80_0_0_e46a17892cfbae50b4d6d440d68ba4a2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վլադիմիր պուտին, ատոմակայան

ռուսաստան, վլադիմիր պուտին, ատոմակայան

Բաժանորդագրվել

Պուտինը խոսել է հայրենական փոքր էլեկտրակայանների մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը միակ երկիրն է, որը ոչ միայն խոսում է փոքր ատոմային էներգետիկայի զարգացման անհրաժեշտության և հնարավորության մասին, այլև իրականացնում դա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է Արևելյան տնտեսական համաժողովում։

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ փոքր հազորության ռուսական ԱԷԿ–ները աշխարհում նմանը չունեն։

«Արկտիկական գոտում պետք է գեներացիայի նոր օբյեկտներ հայտնվեն, այդ թվում՝ փոքր ատոմակայաններ, որոնք աշխարհում նմանը չունեն», – ասել է Պուտինը։

Նա հավելել է` մյուս երկրներն ու ընկերությունները միայն առաջարկում են այս մոդելը ուրիշներին (նման առաջարկ է արել ԱՄՆ-ն Հայաստանին. խմբ.), սակայն իրական շահագործման փորձ չունեն։

Հիշեցնենք` 2025 թվականի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում 5 պոտենցիալ գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ: Իսկ փետրվարին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ–ի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը առավել շահավետ առաջարկ է փնտրում նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Միևնույն ժամանակ փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, որ ամերիկացիները 9 միլիարդ դոլար կներդնեն Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում և փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարեն։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2026 թվականի փետրվարին հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է սկզբունքային որոշում՝ կառուցել մոդուլային տիպի նոր ատոմակայան։ Նա նաև նշեց, որ կոնկրետ մոդելի և մատակարար երկրի ընտրության հարցում վերջնական որոշում դեռ չկա, ուսումնասիրությունները շարունակվում են։

Leave a comment