Փաշինյան․ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել։ Նա այդ մասին ասել է կառավարության նիստից հետո՝ անդրադառնալով Պուտինի հետ հանդիպման արդյունքներին։

Նա նշել է, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել, սակայն այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է»,– հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եթե Ռուսաստանը որոշի իր ռազմաբազան դուրս բերել ՀՀ-ից, ՀՀ իշխանությունները դրան չեն առարկի։

«Եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել, բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցը չենք բարձրացել»,– վստահեցրել է վարչապետը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, ապա Ռուսաստանը պատրաստ է վաղն իսկ այն դուրս բերել։

Leave a comment