ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ–ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Վարկի հիմնական պայմանները
-
Ծրագրի ընդհանուր արժեքը․ 80 մլն եվրո (համաձայնագիրը ստորագրվել է 2026թ. հուլիսին)
-
Տոկոսադրույքը․ Լողացող
-
Մարման ժամկետը․ 18 տարի (որից 5 տարին՝ արտոնյալ)
-
Մայր գումարի մարման ժամանակահատվածը․ 2031 թ․ հուլիսի 15 – 2044 թ․ հունվարի 15
-
Միջոցների օգտագործման վերջնաժամկետը․ Մինչև 2026 թ․ սեպտեմբերի 30-ը
Բարեփոխումների ուղղությունները
Ներգրավվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են մի շարք առանցքային ոլորտներում նախատեսված բարեփոխումների իրականացմանը․
-
Ներդրումային և մաքսային ոլորտներ
-
Տնտեսական մրցակցության պաշտպանություն
-
Թվայնացում և կիբեռանվտանգություն
-
Կլիմայական օրենսդրություն, արտանետումների կառավարում և օդի որակի վերահսկողություն