Ապոկալիպտիկ հրապարակումներ եղան, որ գյուղացիներն իրենց բերքը ոչնչացնում են. վարչապետը նշեց, թե որն է եղել իր գործողությունը դրանից հետո
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ապոկալիպտիկ հրապարակումներ եղան, որ գյուղացիներն իրենց բերքը ոչնչացնում են, իմ արձագանքն այդ բոլոր հրապարակումներին հետևյալն է, երբ ես նման վերնագիր եմ կարդում առաջին գործողությունը որ անում եմ՝ մոտենալ մոտակա վաճառակետին, եթե այն ապրանքը, որն ըստ մամուլի՝ ոչնչացնում են, մոտակա վաճառակետում արժե 300-350 դրամ, նշանակում է՝ այդ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ եթե շուկայում ապրանքը զրոյական գին չունի, նշանակում է՝ այդ լուրերը չափազանցված են. «Կան մարդիկ, որ ստեղծված իրավիճակը գնահատում են որպես ճգնաժամ, ես գնահատում եմ որպես հնարավորություն: Մենք հիմա պետք է անենք այն, ինչի մասին 8 տարի խոսում ենք, բայց չենք անում, որովհետև այն գործընկերներն ում հետ աշխատում ենք՝ ասում են՝ դե լավ է էլի, թողեք մենք հանգիստ մեր իմացած ձևով աշխատենք: Մենք ասել ենք, որ այն, ինչ մենք անվանում ենք գյուղատնտեսություն, այդ ոլորտը և երևույթը հեռանկար չունի: Խոսքը գյուղատնտեսության ինդուստրիալիզացիայի մասին է, բերքը նախ պետք է հայտնվի հոսքագծի վրա, հետո նոր արտահանվի: Բերքի կենտրոնացաման և բաշխման կուլտուրան անհրաժեշտ է, դա մեզ մոտ չի զարգանում և մեծագույն խնդիր է, այսինքն՝ համագործակցությունը մեզանում խնդիր է: Վարդենիսում մարդիկ խոսում են ցորենի բերքի մասին, այս տարվա եղանակային պայմանների բերումով հացահատիկի շատ մեծ բերք են ստացել, հաջորդիվ ամեն օրվա հետ գներն ընկնում են, որովհետև մարդիկ անջատ են գործում, գնողները գնում մեկ հոգու հետ սկսում են խոսել, գին են ասում, չի համաձայնում, հետո ինչ-որ մեկին անպայման գտնում են, որ այդ օրը հենց այդ պահին փողի կարիք ունի և նա ստիպված է լինում գինը գցել, դա դառնում է շուկայի նոր գինը: Պետք է լինի համագործակցություն»: