Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի միջև։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները։
Ադրբեջանի և Եվրոպական միության հարաբերությունների համատեքստում մտքեր են փոխանակվել Լիտվայի առաջիկա նախագահության ընթացքում մի շարք ուղղություններով աշխատելու շուրջ։
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, Հարավային Կովկասում տիրող ընթացիկ իրավիճակը և տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ձեռնարկվող քայլե