Գևորգ Պապոյանը էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներ Տիգրան Գասպարյանին, Լևոն Մովսիսյանին և Արամ Խաչատրյանին։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:


 


Կարևորելով նրանց բարձր մասնագիտական պատրաստվածությունը՝ Գևորգ Պապոյանը նորանշանակ պաշտոնյաներին մաղթել է բեղմնավոր աշխատանք։


 


 


Նորանշանակ տեղակալները շնորհակալություն են հայտնել ցուցաբերված վստահության համար՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ ստանձնած պատասխանատվությամբ և մասնագիտական փորձով նպաստելու նախարարության աշխատանքների արդյունավետ իրականացմանը։


 


 


Այնուհետև նախարարության գործակարգավարական խորհրդակցության շրջանակում քննարկվել են 2026 թվականի երկրորդ կիսամյակում իրականացվող և նախատեսվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։

Դիտումների քանակ7

Leave a comment