https://arm.sputniknews.ru/20260903/rdn-iravunq-uni-vorvoshelu-hhi-artvonutjunneri-harcy-emin-mianalu-depqum-overchuk-106413902.html
ՌԴ–ն իրավունք ունի որոշելու ՀՀ–ի արտոնությունների հարցը ԵՄ–ին միանալու դեպքում. Օվերչուկ
ՌԴ–ն իրավունք ունի որոշելու ՀՀ–ի արտոնությունների հարցը ԵՄ–ին միանալու դեպքում. Օվերչուկ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետը նշել է` ԵՄ-ին միանալ-չմիանալը Երևանի ինքնիշխան իրավունքն է։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T10:28+0400
2026-09-03T10:28+0400
2026-09-03T10:28+0400
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։«ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ», – ասել է ՌԴ փոխվարչապետը։«Վեստի»-ին տված հարցազրույցում Օվերչուկն ընդգծել է, որ Արևմուտքը փորձում է օգտագործել Հայաստանը որպես գործիք Ռուսաստանի դեմ, և Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է Ռուսաստանի հետ, թե հույսը դնում է արևմտյան երկրների աջակցության վրա։«Եվ եթե նրանք (հայկական կողմը. խմբ.) կարծում են, որ ԵՄ–ում ընդգրկվելը կտա նույն արդյունքները, ինչպես ասում են` welcome, դա իրենց իրավունքն է։ Բայց կա՛մ նրանք ԵԱՏՄ-ում են և մեր դաշնակիցներն են, և այդ ժամանակ մենք նրանց աջակցում ենք, կա՛մ գնում են այնտեղ և ակնկալում նրանց աջակցությունը, ովքեր փաստացի այսօր փորձում են Հայաստանն օգտագործել որպես զենք Ռուսաստանի դեմ», – ասել է Օվերչուկը «Վեստի»–ին տված հարցազրույցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան
Բաժանորդագրվել
ՌԴ փոխվարչապետը նշել է` ԵՄ-ին միանալ-չմիանալը Երևանի ինքնիշխան իրավունքն է։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
«ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
«Վեստի»-ին տված հարցազրույցում Օվերչուկն ընդգծել է, որ Արևմուտքը փորձում է օգտագործել Հայաստանը որպես գործիք Ռուսաստանի դեմ, և Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է Ռուսաստանի հետ, թե հույսը դնում է արևմտյան երկրների աջակցության վրա։
«Եվ եթե նրանք (հայկական կողմը. խմբ.) կարծում են, որ ԵՄ–ում ընդգրկվելը կտա նույն արդյունքները, ինչպես ասում են` welcome, դա իրենց իրավունքն է։ Բայց կա՛մ նրանք ԵԱՏՄ-ում են և մեր դաշնակիցներն են, և այդ ժամանակ մենք նրանց աջակցում ենք, կա՛մ գնում են այնտեղ և ակնկալում նրանց աջակցությունը, ովքեր փաստացի այսօր փորձում են Հայաստանն օգտագործել որպես զենք Ռուսաստանի դեմ», – ասել է Օվերչուկը «Վեստի»–ին տված հարցազրույցում։