«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։ Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե ինչու է հեղափոխությունից 8 տարի, ընտրություններում հաղթելուց հետո նման տեսարաններ բեմականացնում: Կարծում են` պատճառն այն է, որ ՏԻՄ-երից եւ Ալիեւին խոստացած սահմանադրական հանրաքվեից առաջ «ռեյտինգ է բարձրացնում»։
Ենթադրում են նաեւ, որ Տիգրանաշենի հարցն է շուտով օրակարգ բարձրանալու, եւ Փաշինյանն իր «էլեկտորատին» մոտիվացնում է, որ իր կողքին մնա, քանի որ կարծում է` այդ զանգվածի համար հող հանձնելն ավելի անկարեւոր է, քան Քոչարյանին, Գագիկ Խաչատրյանին եւ մյուսներին կալանավորված տեսնելը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: