Հայաստանի հետ փոխադարձ առևտրի քողի տակ Ադրբեջանն իր խնդիրներն է լուծում. տնտեսագետ

https://arm.sputniknews.ru/20260902/hajastani-het-pvokhadardz-arevtri-qvoghi-tak-adrbejann-ir-khndirnern-e-lutsum-tntesaget-106390698.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77975728_0:0:1425:1068_1920x0_80_0_0_71938a9ea6753c3da3ffb43486238392.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սուրեն պարսյան, տնտեսագետ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արտահանում, ներկրում, դիզվառելիք

սուրեն պարսյան, տնտեսագետ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արտահանում, ներկրում, դիզվառելիք

Բաժանորդագրվել

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ կարող են ՀՀ–ից արտահանել ադրբեջանական ընկերությունները։ Նա հիշեցրել է` խորհրդային տարիներին Ադրբեջան էր արտահանվում բենտոնիտային կավ, որն օգտագործվում էր նավթագազային արդյունաբերության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Շատ հավանական է, որ Հայաստանից Ադրբեջան արտահանված ապրանքը, որի մասին ազդարարել է Արարատ Միրզոյանը, լինի ոչ թե պատրաստի, վերջնական սպառման արտադրանք, այլ հանքահումքային, կիսաֆաբրիկատ ապրանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր` մոտ օրերս հայտնի կդառնա, որ ադրբեջանական ընկերությունները հայաստանյան ընկերություններից ապրանք են գնում։

«Ելնելով նրանից, որ ադրբեջանական հանրության կողմից Հայաստանը դիտարկվում է որպես թշնամի երկիր` դժվար թե ադրբեջանական խանութներում հայկական արտադրության ապրանք դրվի վաճառքի։ Եթե արտահանում արվի ՀՀ–ից, պետք է որ արտահանվի հիմնականում հանքահումքային ապրանք կամ կիսաֆաբրիկատ, որոնք տեղում կվերամշակվեն կամ կօգտագործվեն այլ արտադրությունների մեջ»,– նշում է տնտեսագետը։

Նշենք, որ 2025թ–ի վերջին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը թվարկել էր հայկական արտադրության այն ապրանքների ցանկը, որոնք Ադրբեջանը հնարավոր է` ներկրի Հայաստանից. ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք։

Այս հայտարարությունից 8 ամիս անց ՀՀ–ից Ադրբեջան արտահանման պաշտոնական ցուցանիշը շարունակում է մնալ 0:

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի նշած ապրանքների ցանկին` Պարսյանը նկատում է, որ Ադրբեջանն ինքն էլ ալյումինի արտադրություն ունի, հետևաբար, այս արտադրանքի արտահանումը, նրա համոզմամբ, քիչ է հավանական։

Խորհրդային տարիներին, տնտեսագետի խոսքով, Հայաստանից Ադրբեջան էր արտահանվում բենտոնիտային կավ, որը մեծ ծավալով օգտագործվում էր նավթագազային արդյունաբերության մեջ։ Այս կամ նավթամշակման ոլորտում կիրառվող այլ հանքանյութերի արտահանումը տնտեսագետն ավելի հավանական է համարում։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքին, Պարսյանը հիշեցնում է, որ Վրաստանը թեև ունի կարտոֆիլի սեփական արտադրություն, բայց ՀՀ–ից տարիներ շարունակ ներկրումներ է իրականացնում։ Հայաստանն ունի գազարի և սոխի մեծածավալ արտադրություն, բայց չի դադարում նաև Իրանից ներկրել։ Հետևաբար, ըստ նրա, ունենալը չի բացառում ներկրումը։ Պետք է ուղղակի հասկանալ, թե կոնկրետ ինչ տեսակների մասին կարող է խոսք լինել։

«Այս պահին չեմ կարող կանխատեսել, թե որ ապրանքներն են, որ ադրբեջանական շուկայում հետաքրքրություն են ներկայացնում` գյուղմթերքի մասով։ Որովհետև նավթագազային ոլորտից հետո Ադրբեջանում գյուղմթերքը 2-րդ տեղում է գտնվում. բավականին լուրջ արտահանում ունեն, բավականին մրցունակ է ոլորտը, պետությունից լավ սուբսիդիաներ, դոտացիաներ ունի։ Հետևաբար, պետք է գնահատել, հասկանալ, որ ոլորտին է վերաբերում։ Օրինակ`ոչխարաբուծությանը, ոչխարի մսի արտահանմանը կարող է նաև վերաբերել։ Մենք մեծ քանակությամբ ոչխար ենք արտահանում Իրան»,– նշում է տնտեսագետը` միաժամանակ հավելելով, որ տեղեկատվությունը` հնարավոր գործարքի մասին, շատ սուղ է կանխատեսումներ անելու համար։

Այդուհանդերձ, անկախ տնտեսական հաշվարկներից, Պարսյանը վստահ է, որ Ադրբեջանի հետ առևտուրը իրականում ոչ թե տնտեսական, այլ բացառապես քաղաքական ենթատեքստ ունի։ Դրա նպատակն է միջազգային հարթակներում ներկայացնել, որ երկու երկրների միջև կա փոխադարձ առևտուր։

«Մինչև այս պահը փոխադարձ առևտրի մասին խոսք չկար, կար միակողմանի գործարք։ ՀՀ–ն ձեռք էր բերում բենզին, դիզել։ Հիմա փորձ է արվում այդ առևտուրը, քաղաքական պրոցեսները բարձրացնել երկկողմ մակարդակի` ցույց տալու, որ «մենք նոր փուլի ենք հասել»։ Սա Ադրբեջանի համար կարևոր է միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ինքը դադարեցրել է շրջափակումը, առևտուր է անում Հայաստանի հետ։ Եվ հատկապես ԱՄՆ–ի 902 բանաձևի մասով, դրա շնորհիվ հերթական անգամ կարող է ստանալ հետաձգման կամ 1 տարով չկիրառման արտոնություն, ինչը թույլ կտա ԱՄՆ–ից ռազմական նշանակության ապրանքների ներկրում կատարել»,– նկատում է մեր զրուցակիցը։

Պարսյանի համոզմամբ` երկկողմ գործընկերային տրամադրությունների և դրանով իսկ «խաղաղության դարաշրջանի» մասին ազդարարելը նաև TRIPP-ի կարևոր բաղադրիչներից է։ Եվ այսօրինակ գործարքներով Ալիևն ու Փաշինյանն այդ ազդակն են փոխանցում ոչ միայն իրենց երկրների հանրությանը, այլև միջազգային դերակատարներին։

Հիշեցնենք` ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` 2025թ–ի դեկտեմբերից մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 49 000 տ հացահատիկ, 9 000 տ պարարտանյութ, 1 136 տ պրոպան գազ, 133 տ ալյումին, 1 114 տ ածուխ և 67 տ փայտ։ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել միայն նավթամթերք` 15 000 տ դիզելային վառելիք, 5 000 տ բենզին:

Leave a comment