«Մանևրի հնարավորությունը կամաց փակվում է». վերլուծաբանը` Փաշինյան–Պուտին հանդիպման մասին

https://arm.sputniknews.ru/20260902/manevri-hnaravvorutjuny-kamac-pakvum-e-verlutsabany–pashinjanputin-handipman-masin-106395802.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106356978_569:0:3300:2048_1920x0_80_0_0_4e42bb72c4bc50efd79cd57549e0515a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, հանդիպում, բիշքեկ, ղրղզստան

հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, հանդիպում, բիշքեկ, ղրղզստան

Բաժանորդագրվել

Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ` բիշքեկյան հանդիպման արդյունքում ՀՀ վարչապետին հաջողվեց պահպանել միայն «Մոսկվայի զրուցակցի» կարգավիճակը։ Հանդիպման արդյունքում պարզ դարձավ, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել նրա հետ, և մոտ ապագայում Փաշինյանը այցելելու է Մոսկվա։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը չի լուծել երկու երկրների հարաբերություններում առաջացած ճգնաժամը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։

«Ակնհայտորեն ճգնաժամային հռետորաբանությունը շարունակվում է։ Ես նույնիսկ ճգնաժամի կառավարման միտումներ չտեսա։ Ըստ էության, կողմերը տարբեր բաների մասին էին խոսում. Նիկոլ Փաշինյանը խնդրում էր թույլ տալ ԵԱՏՄ–ի բոնուսների հաշվին ապահովել Հայաստանի եվրաինտեգրացիան։ Ռուսաստանը պարզ ասում է, որ այդ ճանապարհը իր համար անընդունելի է, և 2 աթոռի վրա նստելու մարտավարությունը չի հանդուրժելու», – նշեց Սուրենյանցը։

Քաղաքական վերլուծաբանը նաև նկատեց, որ ՀՀ վարչապետը Բիշքեկում փորձ արեց բարձրացնել իր հեղինակությունը՝ ասելով` եթե ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը չընդունվեր, այն կիրականացվեր քաղաքացիական ուժերի կազմակերպած ստորագրահավաքի միջոցով։ Սակայն, Ռուսաստանի առաջնորդը միանգամից մերժեց այդ տեսակետը` ասելով, որ համակարծիք չէ Փաշինյանի հետ։

Հանդիպման ընթացքում, ըստ Սուրենյանցի, Փաշինյանը նույնիսկ փորձ չարեց բովանդակային որևէ արդյունքի հասնել հայկական ապրանքների արտահանումների սահմանափակումները վերացնելու կամ ՀԿԵ–ի հարցում պայմանավորվածության հանգելու հարցում։ Փոխարենը նրան հաջողվեց պահպանել «Մոսկվայի զրուցակցի» կարգավիճակը. հանդիպման արդյունքում պարզ դարձավ, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել նրա հետ, ինչի մասին վկայում է այն, որ մոտ ապագայում Փաշինյանն այցելելու է Մոսկվա։

Անդրադառնալով ԵՄ անդամակցության թեմային` Սուրենյանցը նկատում է, որ հանդիպման ժամանակ հստակորեն շեշտվեց, որ ՀՀ անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր չէ: Նախ, որովհետև մեր երկիրը չի համապատասխանում ԵՄ–ի սահմանած չափանիշներին։ Օրինակ, ԵՄ հիմնադիր փաստաթղթերը նախատեսում են, որ միությանը կարող են անդամակցել ծովային կամ ցամաքային ընդհանուր սահման ունեցող երկրները, ինչպիսին Հայաստանը չի հանդիսանում։ Բացի այդ, ԵՄ–ն չի ընդլայնվել 2013 թվականից ի վեր, և նույնիսկ եթե ընդլայնման գործընթացը վերսկսվի, կան երկրներ, որոնք այդ հերթում Հայաստանից շատ ավելի առաջ են։ Մեր զրուցակցի խոսքով` ԵՄ-ն ինքն է այսօր վերափոխվում, և եվրասկեպտիկները ԵՄ առանցքային երկրներում ավելի ու ավելի են ամրապնդում իրենց դիրքերը։

«Ռուսաստանը, իհարկե, հասկանում է այս ամենը։ Բայց մտահոգ է, որ Հայաստանի իշխանությունը տրվում է իրենց համար հակառակորդ ճամբարի սադրանքներին և, ըստ էության, համալրում է այն երկրների շարքը, որոնք Ռուսաստանի համար գլխացավանք են ստեղծում։ Պարտադիր չէ, որ մեկնարկած գործընթացը ավարտվի առաջադրված նպատակի հանգուցալուծմամբ։ Միայն այն հանգամանքը, որ այդ կենտրոնների թելադրանքով ՀՀ–ն երկաթուղու կառավարման կոնցեսիայի հարց է բարձրացնում, որ իր հռետորաբանության և պրակտիկ քայլերի մեջ որոշակի գործողություններ է անում, Ռուսաստանի համար արդեն զգայուն խնդիր է»,– ասում է Սուրենյանցը։

Թե ինչ արդյունքի կհանգեցնի Պուտինի հետ Մոսկվայում կայանալիք հանդիպումը, վերլուծաբանը դժվարանում է կանխատեսել` միաժամանակ նկատելով, որ երկու կողմերն էլ այս պահին որևէ նոր բան չունեն ասելու։

«Նիկոլ Փաշինյանի համար մանևրի հնարավորությունն աստիճանաբար փակվում է։ Եթե նա հանրաքվե կազմակերպի, և հասարակությունը, ենթադրենք, քվեարկի ԵՄ անդամակցության օգտին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանել չի կարող, բայց միևնույն ժամանակ արդյունքներն անտեսել էլ չի կարող։ Ռուսաստանից եկող մարտահրավերներն էլ կդառնան ահագնացող և շատ ավելի խորքային ոլորտներ շոշափող։ Նույն արդյունքը կլինի Նիկոլ Փաշինյանի համար, եթե ժողովուրդը որոշի մնալ ԵԱՏՄ–ում։ Այս դեպքում նա անխուսափելի հակազդեցություն և հարվածներ կստանա Արևմուտքից։ Դրա համար պետք չէր այնպիսի քաղաքականություն վարել, որը Հայաստանը կդարձնի աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ»,– նշում է վերլուծաբանը։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։

Leave a comment