Մարզային ԲԿ-ներ է հոսպիտալացվել 10 տուժած․ ԱՆ-ն՝ Քուչակ-Ապարան ճանապարհի վթարի մասին

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment