«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ Արման Անդրիասյանը գրում է.
Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ պատվիրակներ,
Ես Արման Անդրիասյանն եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի օգնականը։
2017 թվականից անդամակցում եմ կուսակցությանը։ Միասին անցել ենք հարյուրավոր ու հազարավոր դժվարությունների միջով։ Դեռ էլ ավելիի միջով ենք անցնելու, բայց դա չէ կարևորը։ Կարևորն այն է, որ այդ դժվարությունների ու փորձությունների միջով մեր երկիրը հասցնենք այն խաղաղ ու բարեկեցիկ հանգրվանին, որի մասին երազում ենք՝ հանուն մեր երիտասարդության, հանուն մեր ապագայի և հանուն Հայաստանի Հանրապետության։
Եկե՛ք այս ճանապարհն անցնենք միասին։