Ռուսական երկաթուղիների մասին Փաշինյանի խոսքերը կտրված են իրականությունից․ Օվերչուկ

https://arm.sputniknews.ru/20260902/rusakan-erkatughineri-masin-pashinjani-khvosqery-ktrvats-en-irakanutjunicoverchuk-106400909.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0e/80650869_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1b556e70be74f6ed1eddb2f5f60a5e9c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեքսեյ օվերչուկ, հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան

ալեքսեյ օվերչուկ, հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան

Բաժանորդագրվել

Մոսկվայում համաձայն չեն, որ Ռուսական երկաթուղիները Հայաստանի համար թունավոր են։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի փոխանցման հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Որպես այդպիսին՝ նման հարց խորապես չի քննարկվել։ Ոչ մի պաշտոնական հարցում չի եղել», – ասել է նա լրագրողներին։

Օվերչուկը հավելել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» թունավոր են Հայաստանի համար, բայց դա իրականության հետ կապ չունի:

«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, թե իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-ինչ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» բեռների մատակարարում են իրականացնում ռուսական տարածքով՝ տարանցիկ բեռներ, դիցուք՝ Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ սանկցիայի մասին հարցեր չի բարձրացնում, բացի Փաշինյանից», – ասել է նա լրագրողներին։

Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։
Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։
2026–ի օգոստոսի 24-ին ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի երկաթուղու՝ ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով Հայաստանը կանգնած է միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Նա նշել էր, որ հայկական երկաթուղին տնօրինելու համար այլ ճանապարհ չգտնելու դեպքում Հայաստանը հարցը կլուծի կառավարության և Ազգային ժողովի միջոցով։

Leave a comment