Իսրայելի վարչապետ Բեյամին Նեթանյահուն հայտարարել է, որ վերահսկում են Գազայի 60%-ը։
«Մենք վերահսկում ենք այս տարածքը։ Մենք չենք հեռանում։ Մենք մնում ենք այս գծում։ Մենք վերահսկում ենք Գազայի հատվածի 60%-ը, և դա սահմանը չէ, քանի որ մենք վերացնում ենք մեզ սպառնացող ահաբեկիչներին օրեցօր»,- ասել է նա։
Նաև հայտնի է դարձել, որ Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են Լիբանանի հարավում Ալ-Մանսուրի քաղաքի մոտ թիրախի։ Ավերածությունների ծավալը և հնարավոր զոհերի թիվը ճշտվում են։