Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևն անդրադարձել է 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությանը «Օլիմպիակոս»:
«Ստացանք լավ առաջարկ։ «Օլիմպիակոսը» մեծ նպատակներով լուրջ ու հավակնոտ ակումբ է։ Նրանք շատ լուրջ էին հետաքրքրված Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Թիմում շատ լավ ընդունեցին նրան: Կային նաև այլ տարբերակներ, բայց հենց եղավ «Օլիմպիակոս» տեղափոխվելու տարբերակը, անմիջապես ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա», – գործակալի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը օգոստոսիին սերբական «Ցրվենա Զվեզդայից» է տեղափոխվել «Օլիմպիակոս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Նաիր Թիկնիզյանի նախորդ ակումբը Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» էր, որի հետ դարձավ Սերբիայի չեմպիոն։
Հայ պաշտպանը 2025թ․ ամռանն էր միացել «Ցրվենա Զվեզդային», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 47 հանդիպում, խփել 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում, դարձել Սերբիայի չեմպիոն ու գավաթակիր։ Transfermarkt-ը 7 միլիոն եվրո է գնահատում Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը։