ԱՄՆ–ն Իրանում հարսանիքի անցկացման վայրին հարվածել է ամենաբարձր ճշգրտության հրթիռով. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260902/amnn-iranum-harsaniqi-anckacman-vajrin-harvatsel-e-amenabardzr-tshshgrtutjan-hrtirvov-zlm-106399014.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106397323_72:0:1209:853_1920x0_80_0_0_939c5a7161fda3d92a0d92d5e7359640.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հարսանիք, զենք

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հարսանիք, զենք

Բաժանորդագրվել

Այս պահին հայտնի է 5 զոհի մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Իրանում հարսանիքի անցկացման վայրին հարված է հասցվել ամերիկյան «AGM-84K SLAM-ER» թևավոր հրթիռով։ Այս մասին հայտնում է իրանական SNN գործակալությունը:

Իրանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնեցին, որ ԱՄՆ–ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանին, որտեղ այդ պահին հարսանիք է եղել։

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ հրթիռն արտադրող «Boeing» ընկերությունը ներկայացնում է այն որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի զինանոցի ամենաճշգրիտ զենք, ինչը բացառում է տեխնիկական խափանման կամ թիրախից պատահաբար շեղվելու վարկածը:

Իրանի Հորմոզգան նահանգում, որտեղ տեղի է ունեցել հարսանեկան արարողությունը, ամերիկյան հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է մահացել, 168–ը` վնասվածքներ ստացել։ Փոխնահանգապետ Ահմադ Նաֆիսիի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել: Թեհրանը տեղի ունեցածն անվանել է «զանգվածային սպանություն» և խոստացել է պատասխան տալ ամերիկյան ուժերի գործողություններին:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ–ն վերսկսեց Իրանի ուղղությամբ հարվածները, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ սարերի հետևում չէ Իրանի վրա խոշորագույն հարձակումը, որից հետո, ըստ նրա, ոչինչ չի մնա։

Leave a comment