ՌԴ-ի 102-րդ ռազմական բազան դուրս կբերվի ՀՀ-ից․ փորձագետ

Ռուսաստանի 102-րդ ռազմական բազան դուրս կբերվի Հայաստանից։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս Բիշքեկում կայացած հանդիպումը։

Նրա խոսքով՝ բազայի դուրսբերումը պարզապես քաղաքական կամ ինչ-որ խորհրդանշական քայլ չէ։

«Մենք գիտենք, որ այն ֆիզիկապես վատ վիճակում է։ Բայց այն ունի խորհրդանշական նշանակություն։ Պուտինն ուղիղ ասաց, որ երկու սցենարները համատեղելու փորձը չի հաջողվի»,- նշել է Կոլերովը։

Leave a comment