«Կիլիկիան» խոշոր պարտությամբ է մեկնարկել UEFA Regions’ Cup-ում

Հայաստանի ներկայացուցիչ «Կիլիկիան» սկսեց պայքարը UEFA Regions’ Cup-ի որակավորման միջանկյալ փուլում։

Երևանյան ակումբն առաջին խմբի առաջին տուրում հանդիպեց Բոսնիա և Հերցեգովինայից «Զենիցա-Դոբոյին» ու պարտվեց 0։8 հաշվով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Երկրորդ տուրում «Կիլիկիան» կմրցի Հարավային Ուելսի տարածաշրջանային թիմի հետ։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 14։00-ին։

Leave a comment