Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն

Ադրբեջանից Հայաստան բեռ կտեղափոխվի։ Վաղը Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ կմեկնեն 17 վագոն-ցիստեռն՝ ընդհանուր առմամբ 989 տոննա դիզելային վառելիքով։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով ուղարկվել է ավելի քան 55,000 տոննա հացահատիկ, մոտավորապես 9,000 տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա AI-92 և AI-95 բենզին։

Leave a comment