Սևանա լճի մակարդակը հասել է վերջին 64 տարվա ամենաբարձր ցուցանիշին

2026թ․–ի սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,70 մ


ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,70 մ, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Այս ցուցանիշը սեպտեմբերի 1-ի դրությամբ վերջին 64 տարիների ամենաբարձր մակարդակն է», – գրել է Ազիզյանը Facebook-յն իր էջում։

Նա նշել է, որ 2026 թվականը շարունակում է առանձնանալ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի ցուցանիշներով` իր ուրույն տեղը զբաղեցնելով բազմամյա դիտարկումների շարքում։


 

Leave a comment