Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների Namejs-2026 զորավարժությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին ։

 

Լատվիայում մեկնարկել են Namejs-2026 ռազմական լայնածավալ զորավարժությունները

Լատվիայում չորեքշաբթի մեկնարկել են Namejs-2026 ռազմական զորավարժությունները, որոնց կմասնակցի ՆԱՏՕ-ի մի շարք երկրների շուրջ 12 հազար զինծառայող։ Այս մասին հայտնում է լատվիական Press LV լրատվական պորտալը։

«Այսօրվանից մինչև հոկտեմբերի 8-ը Լատվիայի ողջ տարածքում կանցկացվեն Լատվիայի ազգային զինված ուժերի կողմից կազմակերպված՝ պետության պաշտպանության համապարփակ զորավարժությունները՝ Namejs-2026։ Զորավարժություններին կմասնակցի 12 հազար զինծառայող և «զեմեսսարգ» (ռազմական աշխարհազորի կամավորներ)՝ բոլոր ստորաբաժանումներից, այդ թվում՝ պետական պաշտպանության ծառայության զինծառայողներ, պահեստազորի զինծառայողներ և դաշնակից զինված ուժերի ներկայացուցիչներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Զորավարժություններն անցկացվում են ՆԱՏՕ-ի «Հյուսիս» բազմազգ դիվիզիայի շտաբի հետ համագործակցությամբ։ Դրանց կմասնակցեն Լատվիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Էստոնիայի, Լիտվայի և դաշնակից այլ երկրների զինծառայողներ։

Leave a comment