https://arm.sputniknews.ru/20260902/arcakhi-ankakhutjunn-ancjali-pvoshinerum-taghvats-che-ajn-petq-e-orakargum-mna-aram-a-106389342.html
Արցախի անկախությունն անցյալի փոշիներում թաղված չէ, այն պետք է օրակարգում մնա․ Արամ Ա
Արցախի անկախությունն անցյալի փոշիներում թաղված չէ, այն պետք է օրակարգում մնա․ Արամ Ա
Sputnik Արմենիա
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի խոսքով` պետք է կարողանալ հիշողությունը վերածել Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքների և արցախցի… 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T15:10+0400
2026-09-02T15:10+0400
2026-09-02T15:18+0400
ուղերձ
արցախ
անկախության օր
անկախություն
անկախության հռչակագիր
արամ առաջին կաթողիկոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/07/25224878_0:48:1001:611_1920x0_80_0_0_b178a8f0667b6c75be5806810eab2a6c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի անկախությունը թաղված չէ անցյալի փոշիներում, այն պետք է լինի օրակարգում, որքան էլ փորձ արվի իրապաշտպանության անվան տակ փակել այդ էջը։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձում։Նրա խոսքով՝ անցյալը չպետք է պարզապես անցյալ մնա, այն պետք է լինի առիթ և հիշեցում՝ նորացված հավատքով և նպատակասլաց կամքով, վճռականությամբ քայլելու դեպի ապագա։ Այսպես է պետք մոտենալ նաև Արցախի Անկախության օրվան։Արամ Ա–ն նշում է`ազգերի պատմության մեջ պայմաններն ու աշխարհաքաղաքական շահերի դասավորությունը փոփոխական են։ Պետք է հեռու մնալ կաղապարված մտածողությունից, չտրվել ժամանակի շահերին և պարտադրանքներին, հավատքին պետք է միախառնել հույսը, այն թրծել ամուր կամքով ու քայլել դեպի ապագա։Նա հավելել է՝ միայն հիշելը բավական չէ, պետք է կարողանալ հիշողությունը վերածել Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքների և արցախցի քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման պայքարի:«Վայ այն ազգին, որն իրեն բանտարկում է ներկա շահերի նեղ շրջանակում՝ թաքնվելով իրապաշտության քողի տակ: Պատմության բեմում մնում են այն ազգերը, որոնք տեսնում են իրենց ներկան՝ ամրագրված անցյալով, ամրապնդված ապագայի տեսլականով և առաջ են գնում նորոգված հավատով ու հույսով»,- նշված է նրա խոսքում։Արամ Ա-ն հավելել է, որ Արցախի Հանրապետության Անկախության օրվա ուղերձն է հավատարիմ մնալ մեր պատմությանը և փոխանցված սրբազան պատգամներին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/07/25224878_60:0:939:659_1920x0_80_0_0_64364eccbb26493dd6b0ab07324bfda2.jpg.webp
ուղերձ, արցախ, անկախության օր, անկախություն, անկախության հռչակագիր, արամ առաջին կաթողիկոս
ուղերձ, արցախ, անկախության օր, անկախություն, անկախության հռչակագիր, արամ առաջին կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի խոսքով` պետք է կարողանալ հիշողությունը վերածել Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքների և արցախցի քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման պայքարի:
Նրա խոսքով՝ անցյալը չպետք է պարզապես անցյալ մնա, այն պետք է լինի առիթ և հիշեցում՝ նորացված հավատքով և նպատակասլաց կամքով, վճռականությամբ քայլելու դեպի ապագա։ Այսպես է պետք մոտենալ նաև Արցախի Անկախության օրվան։
Արամ Ա–ն նշում է`ազգերի պատմության մեջ պայմաններն ու աշխարհաքաղաքական շահերի դասավորությունը փոփոխական են։ Պետք է հեռու մնալ կաղապարված մտածողությունից, չտրվել ժամանակի շահերին և պարտադրանքներին, հավատքին պետք է միախառնել հույսը, այն թրծել ամուր կամքով ու քայլել դեպի ապագա։
«Այսօր, երբ հետադարձ հայացքով նշում ենք Արցախի Հանրապետության Անկախության օրը, եկեք նախ հիշենք մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց արյունն են թափել հանուն Արցախի անկախության վերականգնման: Հիշենք նաև մեր առաջնորդներին, ովքեր աշխատել և ծառայել են Արցախի անկախության հետագա ամրապնդման համար, ու ովքեր այսօր տառապում են Բաքվի բանտերում»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Նա հավելել է՝ միայն հիշելը բավական չէ, պետք է կարողանալ հիշողությունը վերածել Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքների և արցախցի քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման պայքարի:
«Վայ այն ազգին, որն իրեն բանտարկում է ներկա շահերի նեղ շրջանակում՝ թաքնվելով իրապաշտության քողի տակ: Պատմության բեմում մնում են այն ազգերը, որոնք տեսնում են իրենց ներկան՝ ամրագրված անցյալով, ամրապնդված ապագայի տեսլականով և առաջ են գնում նորոգված հավատով ու հույսով»,- նշված է նրա խոսքում։
Արամ Ա-ն հավելել է, որ Արցախի Հանրապետության Անկախության օրվա ուղերձն է հավատարիմ մնալ մեր պատմությանը և փոխանցված սրբազան պատգամներին։